Հայկ Մարտիրոսյանը պարտվեց իրանցի շախմատիստին և դուրս մնաց պայքարից

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում  Հայկ   Մարտիրոսյանը  1/8 եզրափակիչի թայ-բրեյքում պարտվեց իրանցի Ամին Տաբատաբաեին և դուրս մնաց հետագա պայքարից:  Արագ խաղի առաջին պարտիան Հայկը սպիտակ ֆիգուրներով 49–րդ քայլում ավարտեց ոչ-ոքի, սակայն սևերով պարտություն կրեց:

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչի առաջին դասական պարտիայում  հայ գրոսմայստերը հաղթել էր, իսկ երկրորդում պարտություն էր կրել։  Տաբատաբաեիի   մրցակիցը քառորդ եզրափակիչում կլինի Վլադիմիր Ֆեդոսեևը, ով այսօր հաղթեց սերբ Վելիմիր Իվիչին: