Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բուզանդի փողոցում

Երևան քաղաքի Բուզանդի փողոցի №5 հասցեի դիմացի ճանապարհահատվածում 2021 թվականի հուլիսի 28-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։

Փոփոխության արդյունքում Բուզանդի փողոցի վերոնշյալ ճանապարհահատվածի որոշ հատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը, հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից: