Պուտինի և Ալիևի բանակցություններն ավարտվել են

Կրեմլում ավարտվել են ռուս-ադրբեջանական բանակցությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ընդունել է ադրբեջանցի իր գործընկեր Իլհամ Ալիևին: Հանդիպումը տևել է մոտ երկու ժամ։ Առաջնորդները քննարկել են տնտեսական համագործակցության, կորոնավիրուսի դեմ պայքարի, պատվաստանյութերի համատեղ արտադրության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը:

Բանակցությունների մեկնարկից առաջ Պուտինը հայտնել է, որ գլխավոր հարցերից մեկը տարածաշրջանում իրավիճակի կարգավորումն է: