Մեր կոչը մնում է նույնը․ միավորված և առանց օկուպացիոն զորքերի կղզի․ Հունաստանի վարչապետն անդրադարձել է 1974-ին թուրքերի ներխուժմանը Կիպրոս

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել է 1974 թվականին Կիպրոս թուրքական ներխուժմանը, գրում է Greek City Times թերթը։

«Ժամանակն անցնում է, սակայն ոչ ոք չի մոռանում։ Կիպրոս թուրքական ներխուժումից 47 տարի անց արդար լուծման մեր կոչը նույնն է․ միավորված և առանց օկուպացիոն զորքերի կղզի»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հունաստանի վարչապետը և հավելել, որ հշում և պայքարում են՝ հարգելով Կիպրոսի ամբողջականությունն ու անկախությունը պաշտպանող հերոսներին։

«Ժամանակն է, որ Թուրքիան հրաժարվի Կիպրոսի և կիպրոսցի թուրքերի դեմ սպառնալիքների փակուղուց»,- նշել է Միցոտակիսը՝ եզրափակելով, որ այդ սպառնալիքները դեմ են տարածաշրջանում միջազգային օրինականությանն ու կայունությանը,  ԵՄ-ի, 21-րդ դարի արժեքներին, ինչի համար էլ հանդուրժողականություն չի լինի։