Գործադիր իշխանությունն ու ղեկավարը ունե՞ն Տիգրանաշենի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում
Արդյո՞ք Տիգրանաշեն (Քյարքին) համայնքը հանդիսանում է Արարատի մարզի համայնքներից մեկը, արդյո՞ք գործադիր իշխանությունն ու ղեկավարը ունեն Տիգրանաշենի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում:
Տիգրանաշեն համայնքը երբևիցե ընդգրկված չի եղել Արարատի մարզի վարչական տարածքում, հետևաբար այդ տարածքի հանձնումը չի դիտվելու, որպես Արարատի մարզի որևիցե համայնքի անցում ադրբեջանի վերահսկողության տակ: Տիգրանաշենը (Քյարքին) պայմանական կերպով 3 կողմից գտնվում է Արարատի մարզի վարչական տարածում` Երասխ գյուղից դեպի վերև, Վայոց Ձորից դեպի Սյունիք տանող ճանապարհին և Զանգակատուն գյուղ չհասած: Տիգրանաշենը ճանապարհային հատվածում գտնվող մի փոքր հողատարածք է, որը մինչ ազատագրելը պատկանել է ադրբեջանին (Նախիջևանի նորաշեն շրջանի մի փոքր մասն էր), որը խորհրդային վերջնական քարտեզները գծվելուց մինչև 1927 թվական (մոտ 6 տարի) շատ ու շատ տևած վեճերի արդյունքում այնուամենայնիվ թողնվեց ադրբեջանին: Ի դեպ Քյարքին միակը չէր նման տարածքներ կային Իջևանի և Նոյեմբերյանի շրջաններում ևս: ՀՀ-ն էլ իր հերթին մի փոքր մաս ուներ ադրբեջանում ` Արծվաշեն գյուղը, որն ադրբեջանցիները 1992-ին գրավեցին և մինչ օրս էլ պահում են:
Տիգրանաշենը ( Քյարքին) վերջնական ազատագրեցին հայերը և վերաբնակվեցին 1990 թվականի հունվար-փետրվար ամիսներին: Ներկայումս համայնքն ունի մոտ 45 ընտանիք, ունի միջնակարգ դպրոց (8 մանկավարժ և և մոտ 20 աշակերտ), իսկ այստեղ ուշադիր` սակայն համայնքն չունի տեղական ինքնակառավարման մարմիններ (ավագանի, համայնքապետ) իսկ ոչ պաշտոնապես համայնքն գտնվում է Պարյուր Սևակ գյուղի վարչական ղեկավարման ներքո: Ազատագրումից հետո բնակիչները բազմաթիվ անգամ դիմումներ են հղել իշխանությանը, որպեսզի համայնքը ունենա վարչատարածքային միավորի կարգավիճակ բայց ըստ ոչ պաշտոնական պատասխանի համաձայն, իշխանությունը քննարկել է Քյարքին Արծվաշեն համայնքով փոխանակելու տարբերակը:
Այսպիսով` ՀՀ ազգային ժողովի կողմից 1995 թվականի նոյեմբերի 7-ին ընդունված և մինչ օրս գործող, ՀՀ վարչատարածքային բաժանման մասին, ՀՀ օրենքի՝ ՀՀ համայնքների և բնակավայրերի ցանկը սահմանող թիվ 2 հավելվածի համաձայն՝ Տիգրանաշեն համայնքը չի հանդիսանում Արարատի մարզի վարչական տարածք: Տիգրանաշեն համայքին տրված չէ վարչատարածքային որևէ միավորի կարգավիճակ, քանի որ համայնքը չունի վարչատարածքային հերթական կոդը՝ թվակալումը: Իսկ այս պայմաններում բացահայտ կեղծիք է իշխանության տարածած հայտարարությունը, թե իբրև Տիգրանաշեն համայնքը չի հանձնվելու թշնամուն շատ պարզ պատճառով` Արարատի մարզը պարզապես չունի Տիգրանաշեն համայնք իսկ դա կունենա իր ծանր հետևանքը այսինքն Տիգրանաշենը կարող է հանձնվել թշնամուն զուտ այն հիմնավորումով, որ Տիգրանաշենը պաշտոնապես Արարատի մարզի տարածք չի հանդիսանում հետևաբար եթե իշխանությունը հանձնի Քյարքին ապա այն չի հանդիսանալու, որպես Արարատի մարզի որևէ տարածքի հանձնում:
Հ.Գ. Եթե սխալ եմ` հերքեք:
Հովհաննես Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից