Ֆրանսիայում հայտարարել են COVID-19-ի չորրորդ ալիքի մասին

Ֆրանսիայում կորոնավիրուսի համաճարակի չորրորդ ալիք է սկսվել, հիվանդացածների թիվն արագ աճում է, հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը:

«Մենք մտել ենք կորոնավիրուսի չորրորդ ալիք։ Համաճարակի դինամիկան չափազանց ինտենսիվ է, մենք տեսնում ենք ավելի արագ ալիք, քան նախկինում էր», – ասել է Ատալը նախարարների խորհրդի՝ հոկտեմբերի 10-ին կայացած ճեպազրույցի ժամանակ:

Նա նշել է, որ COVID-19-ով հիվանդացածների թիվը կրկնապատկվել է վերջին շաբաթվա ընթացքում, և օրական ավելի քան 10 հազար դեպք է արձանագրվում: