Կկարողանա՞ն կամ ինչքա՞ն երկար կկարողանան Թուրքիան և Իրանը խուսափել անմիջական բախումից

Օրերս տեղեկատվություն տարածվեց, որ Թուրքիան Իրանի հետ սահմանի երկայնքով տեղակայել է մոտ 20.000-ոց զորաջոկատ՝ Աֆղանստանից ապօրինի ներգաղթյալների հոսքը վերահսկելու նպատակով։

Դատելով թուրք-իրանական հարաբերությունների վերջին զարգացումներից և տարբեր խնդիրների շուրջ առայժմ անուղղակի սրացումներից, ապա հազիվ թե Թուրքիան միայն Աֆղանստանից սպասվող ապօրինի ներգաղթյալների համար դիմած լինի այդ քայլին։

Թեհրանի ու Անկարայի շահերը հատվում են Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Աֆղանստանում, Կատարում, Պաղեստինում, քրդական խնդրում, միջազգային տարանցման ուղիների, տարածաշրջանում ջրային քաղաքականության և այլ հարցերում ու ոլորտներում։

Ներկայումս երկու կողմն էլ փորձում են հնարավորինս խուսափել անմիջական առճակատումից, չնայած երբեմն-երբեմն լինում են տարբեր աստիճանի սրացումներ։

Հետևելով Թուրքիայի որդեգրած ծավալապաշտական, նեօսմանական քաղաքականությանը, հարց է առաջանում, կկարողանա՞ն կամ ինչքա՞ն երկար կկարողանան Թուրքիան և Իրանը խուսափել անմիջական բախումից։

 

Իրանագետ Ահարոն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։