Կառավարության մոտից այսօր բերման է ենթարկվել 16 քաղաքացի

Կառավարության մոտից այսօր՝ հուլիսի 17-ին, ոստիկանության բաժիններ են բերման ենթարկվել 16 քաղաքացի: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Քաղաքացիները բերման են ենթարկվել Ոստիկանություն վարչական իրավախախտման 182-րդ հոդվածի պահանջները չկատարելու համար՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար»,-ասել է նա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում