Երկրում չկա որևէ օրակարգ, պետությունը մատնված է ինքնահոսի. Էլինար Վարդանյան․ ուղիղ

Այլընտրանքային նախագծեր խումբը կազմակերպել  է «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով երկօրյա կոնֆերանս:

Կոնֆերանսի այսօրվա թեման է՝ «Հետընտրական Հայաստան», հուլիսի 17-ի թեման՝ «Հայաստանի իրավական մարտահրավերները»:

Օրակարգում են՝ Հայաստանի մարտահրավերները մինչև արտահերթ ընտրությունները և ընտրություններից հետո։ Հնարավոր զարգացումները, Հայաստանի ներքին և արտաքին խնդիրները տարածաշրջանային զարգացումների ենթատեքստում։

Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Էլինար Վարդանյանը կոնֆերանսի սկզբում ասաց, որ մի փոքր դժվար է սահմանազատել, իհարկե, քաղաքական և իրավական մարտահրավերները, քանի որ այնքան են խաչվել իրար հետ, որ դժվար է   պարզել, թե որտեղ է  սկսվում ու ավարտվում քաղաքականությունը, որտեղ է սկսվում և ավարտվում իրավական խնդիրները:

«Ընտրություններից հետո երկրում ճգնաժամը ոչ միայն չի լուծվել, այլ սաստկացել է: Ներքին կյանքում մթնոլորոտը սարսափելի է, անընդհատ քրեական գործեր, սպառնալիքներ, կալանքներ:

Միջազգային հարաբերություններում գերթե ոչինչ չի կատարվում բացի Փաշինյանի Մոսկվա այցից, որի ընթացքից հիշվում է  միայն Պուտինի հայատրարությունները, որ սպասվում է  բարդ, ցավոտ, զգայուն լուծումները: Սահմաններին իրավիճակն անհանգիստ է, Ալիևը Զանգեզուրը, Սևանն ու Երևանը  համարում է ադրբեջանական տարածքներ և խոստանում է, որ իրենք անպայման գալու են: Ավելի լավ է չլիներ իշխանության վախվորած արձագանքը Ալիևի հայտարարութունների վերաբերյալ:

Երկրում չկա որևէ օրակարգ, պետությունը  մատնված է  ինքնահոսի: Կա հսկայական գնաճ,  լրջագույն սոցիալական դժգոհություններ, գյուղատնտեսական ոլորտում խնդիրներ, ցուցադրաբար անազատության մեջ է գտնվում հայնտի պրոֆեսոր Չարչյանը: Փաշինյանի թրի տակով չանցած համայնքապետերի նկատմամբ իրականացում է պետական տեռոր»,- երկրում տիրող իրավիճակը հակիրճ նկարագրեց Էլինար Վարդանյանը:

Քննարկումը՝ Yerevan.today-ի ուղիղ հեռարձակմամբ: