Գերագույն Ռադան Ավակովին պաշտոնաթող է արել

Ուկրաինայի Գերագույն Ռադան ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովին պաշտոնաթող է արել, հաղորդում է Strana.ua-ն:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է այդ պաշտոնում Դենիս Մոնաստիրսկու թեկնածությունը, ով զբաղեցնում է իրավապահպան գործունեության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը:

Ավակովը զբաղեցնում էր ՆԳՆ ղեկավարի պաշտոնը 2014 թվականի փետրվարից: Նա երկու նախարարներից մեկն էր, ովքեր պահեցին իրենց պաշտոնը Զելենսկու՝ իշխանության գալուց հետո: