Մեծաթիվ քննիչներ և օպերատիվ ծառայողներ ապօրինի ներխուժել են ԶՊՄԿ. Էլիզաբեթ Պետրոսյան (տեսանյութեր )

«Այս պահին մեծաթիվ քննիչներ և օպերատիվ ծառայողներ ապօրինի ներխուժել են ԶՊՄԿ («Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»): Որևէ պարզաբանում կամ բացատրություն այցի նպատակի մասին չի նշվում»,- ֆեյսբուքյան գրել է PARA TV հեռուստաընկերության ղեկավար Էլիզաբեթ Պետրոսյանը՝ ներկայացնելով տեսանյութեր: «Սև լճում, որ էնքան ջանք գործադրեին, որքան կոմբինատը ուժով գրավելու ուղղությամբ, երևի հիմա ազեռների տիրապետության չլիներ»,- գրել է նա:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության պաշտոնական էլեկտրոնային կայքում երեկ հաշվետվություն էր հրապարակվել, ըստ որի,  ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է ընկերության կողմից պղնձի խտանյութի և ֆերրոմոլիբդենի արտահանումները։ Ընկերությունը ստիպված բեռնաթափել է 140 000 կգ ֆերրոմոլիբդենը, որի արտահանումը անորոշ ժամկետով կասեցված է: