Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել

Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արարատ Թումանյանը: Համապատասխան որոշումը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը հայտարարել էր՝ հուլիսի 10-ից վաղաժամկետ դադարեցնում է Մեղրի համայնքի ղեկավարի լիազորությունները՝ նշելով, որ օգտվելու է մանդատը վերցնելու իր իրավունքից.

«Ինչպես գիտեք՝ «Հայաստան Դաշինքը» պատրաստվում է մուտք գործել ԱԺ, որի դեպքում ես անպայման օգտվելու եմ մանդատը վերցնելու իմ իրավունքից:  Իմ սահմանված ժամկետից 2 շաբաթ շուտ հեռանալու նպատակը համայնքի հնարավորինս շուտ բնականոն կյանքին վերադառնալուն նպաստելն է: Հապաղման յուրաքանչյուր օրը կարող է բացասաբար անդրադառնալ համայնքի վրա»,- ուղերձում նշել էր Մ.  Զաքարյանը:

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, 44-օրյա պատերազմի մասնակից Մխիթար  Զաքարյանն այժմ կալանավորված է: