ԱՄՆ-ում շատ են վախեցել Չուկոտկա ժամանած ռուսական հրթիռակիր ինքնաթիռներից

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ВКС,ՕՏՈՒ) ռազմավարական ռմբակոծիչ-հրթիռակիր երկու Տու-160 ինքնաթիռները թռիչք են կատարել Էնգելսի ավիաբազա (Սարատովի շրջան)-Անադիր  (Չուկոտկա)-Էնգելսի ավիաբազա երթուղով։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հուլիսի 9-ին հայտարարել է, որ դա պարզապես մարտավարաթռիչքային վարժանք էր: «ՕՏՈՒ երկու Տու-160 ռազմավարական հրթիռակիրների անձնակազմերը հեռահար ավիացիոն տակտիկական թռիչքային զորավարժությունների ընթացքում թռիչք են կատարել Չուկոտկա ինքնավար օկրուգից դեպի Սարատովի շրջան՝ անցնելով ավելի քան 8 հազար կիլոմետր: Թռիչքի երթուղին անցնում էր Արկտիկական օվկիանոսի, Արևելյան Սիբիրի և Կարսի ծովերի ջրերի վրայով՝ Ռուսաստանի Դաշնության սահմաններում»,- նշել են Ռուսաստանի ռազմական գերատեսչությունից: Միևնույն ժամանակ, Տու-160 ինքնաթիռների անձնակազմերը անցումային լիցքավորում են կատարել օդում:

Եվ վերջ, հրթիռակիրները նույնիսկ չեն մնացել Չուկոտկայում: Ըստ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկատվության, պարզապես ավելի վաղ «Տու-160» ռազմավարական հրթիռակիրների երկու անձնակազմ ևս մեկ թռիչք են կատարել Սարատովի մարզից դեպի Անադիր օդանավակայան: Թռիչքային անձնակազմն անդադար թռիչք է կատարել ՕՏՈՒ տեղակայման աերոդրոմից (Էնգելսում)`միաժամանակ անցնելով մոտ 7 հազար կմ: Թռիչքի տևողությունը 8 ժամից մի փոքր ավելին էր: «Նախատեսված մարտավարաթռիչքային վարժանքները՝ Տու-160, Տու-95MS, Իլ-78 ինքնաթիռների անձնակազմերի մասնակցությամբ անց են կացվում հեռահար ավիացիայի հրամանատար գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կոբիլաշի ղեկավարությամբ»,- նշել են նախարարությունից:

Սակայն անհայտ պատճառով ԱՄՆ-ը չափազանց «ցավոտ» է ընկակել այս երկու մարտավարական թռիչքները: Եվ Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունը (NORAD) սկսել է «գնահատել ռուսական գերձայնային ինքնաթիռների այցի ռիսկերը»: Հիշեցնենք, որ NORAD հրամանատարությունը (ԱՄՆ և Կանադա) պարբերաբար վարժանքներ է անցկացնում՝ գործնականում փորձարկելով բալիստիկ հրթիռների արձակման վաղ նախազգուշացում և այս երկու երկրների օդային տարածք ներխուժող ինքնաթիռներից ու թևավոր հրթիռներից պաշտպանվելը: NORAD համակարգերը՝ ռադարները և արբանյակները, շուրջօրյա հսկողություն են իրականացնում Հյուսիսային Ամերիկայի և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի օդի և տարածության վրա: Հունիսին ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի մասնակցությամբ Ալյասկայի տարածքում անց են կացվել «Red Flag Alaska 21−2» բազմազգ ռազմաօդային ուժերի զորավարժություններ, որոնց մասնակցել են շուրջ 1500 զինծառայող, ավելի քան 100 թռչող սարք և ավելի քան 20 ստորաբաժանում: Եվ այդ պատճառով անհասկանալի է, թե ինչու էին ամերիկացիները «անհանգստանում». Էնգելսի ավիաբազան, ինչպես նաև Անադիրի ռազմական օդանավակայանը շարունակում են մնալ Ռուսաստանի տարածքը: Ռուսաստանի ռազմական ավիացիան թռչում է այնտեղ, որտեղ ուզում է, ԱՄՆ-ը Ռուսաստանի «համաձայնությունը» չի հարցրել Ալյասկայում իր զորավարժություններն անցկացնելու համար, երբ ԱՄՆ-ից, Ճապոնիայից և Հարավային Կորեայից ավելի քան 100 ավիացիայի միավոր թռչում էին նույն Չուկոտկային մոտ:

Ինչպես գրում են ամերիկյան որոշ լրատվամիջոցներ, NORAD-ի հրամանատարությունը սրվել է այն բանի համար, որ, իբր, անհասկանալի է, թե ինչ նպատակներ են հետապնդում Չուկոտկա ժամանած ռուսական հրթիռակիրները: Մենք, իհարկե, ԱՄՆ ռազմաօդային ուժերի փորձագետներ չենք, սակայն տեսնում ենք. նպատակներն առնվազն երեքն էին. 1) «պատասխան» Չուկոտկայի շուրջ Ռուսաստանի թշնամական երկրներից թռչող շատ ռազմական ավիացիոն ստորաբաժանումներին. 2) Ռուսաստանի Դաշնության ռազմավարական ավիացիայի պատրաստության հերթական ստուգում հեռահար անվայրէջք թռիչքների և, համապատասխանաբար, «շարժման մեջ» հակառակորդի դեմ օդային հարձակումների համար. 3) Չուկոտկայի (Ռուսաստան) – Ալյասկայի (Ամերիկա) ուղղությամբ ԱՄՆ հրամանատարության «նյարդային համակարգի ստուգում»:

Սերգեյ Շաքարյանց