Մասիսի քաղաքապետի եղբայրը կալանավորվել է

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը (աջից) կալանավորվել է: Այս մասին ԶԼՄ-ներին ասել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը):

Նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև երեք այլ անձի՝ ՀՀ ՔՕ 132-րդ հոդվածի առաջին մասով (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը): Վերջիններս նույնպես կալանավորվել են: