Արգիշտի Քյարամյանը կնշանակվի Քննչական կոմիտեի ղեկավար

ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյրամյանը, որ պատերազմի օրերին ազատվեց զբաղեցրած պաշտոնից, այսօր կնշանակվի Քննչական կոմիտեի ղեկավար։

Նրա նշանակման հարցն ընդգրկված է կառավարության արտահերթ նիստի օրակարգում։

Օրակարգի չորս հարցերից մեկը վերաբերում է Հայկ Գրիգորյանին ՔԿ նախագահի պաշտոնից ազատելուն, մյուսը՝ այս պաշտոնում Քյարամյանին նշանակելուն։

Ի դեպ, օրակարգում այդ երկու հարցերն ընդգրկվել են նիստի մեկնարկից կես ժամ առաջ։

Հիշեցնենք, որ այս պահին Քյարամյանը ՔԿ նախագահի չորս տեղակալներից մեկն է։