Գերմանիայում կոչ են արել դուրս գալ ԵՄ-ից և համագործակցել Ռուսաստանի հետ

Գերմանիան պետք է մտածի Եվրամիությունից անջատվելու և «նոր եվրոպական տարածք» ստեղծելու մասին, Welt-ի հետ հարցազրույցում ասել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդ, Բունդեսթագի պատգամավոր Թինո Կրուպալլան: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Գերմանիան պետք է դուրս գա ներկայիս ԵՄ-ից և ստեղծի նոր եվրոպական տնտեսական շահերի խումբ»,- ասել է Կրուպալլան:

Քաղաքական գործիչը խոսել է նաև «դաշնակիցների, հատկապես ամերիկացիների» հոգեբանական պատերազմի ազդեցության մասին գերմանացիների ազգային ինքնության և մշակույթի վրա:

Որպես օրինակ՝ Կրուպալլան բերել է ԱՄՆ-ի քաղաքականությունը «Հյուսիսային հոսք 2» -ի նկատմամբ: Գերմանացի խորհրդարանականն այն անվանել է «ապատեղեկատվության և կարծիքի շահարկման վերաբերյալ նպատակային ռազմավարություն»՝ հանուն Վաշինգտոնի ռազմավարական շահերի: