ՍԴ-ն նիստը կշարունակի վաղը

Սահմանադրական դատարանն այսօր ավարտեց  ընտրությանը մասնակցած քաղաքական չորս ուժի՝ «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ» դաշինքի, «Հայոց Հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունների դիմումների քննությունը։ Բարձր դատարանը դիմումների քննությունը կշարունակի վաղը՝ հուլիսի 12-ին առավոտյան 10։00-ին՝ մինչև 24։00-ն աշխատելու հանձնառությամբ։