«Վերելք»․ Ստրուկների իշխանություն (տեսանյութ)

Հին Հռոմում իշխանական համակարգին մոտենալ չէին թողնում ազատություն ստացած նախկին ստրուկներին, որքան էլ մեծահարուստ լինեին նրանք ու որպիսի ծառայություն էլ մատուցած լինեին պետությանը, քանի որ բացարձակապես անթույլատրելի էր համարվում խաթարված արժանապատվությամբ ու հոգեբանությամբ մարդուն պաշտոն ու հասարակության ճակատագիր վստահելը:

Մենք դարեր շարունակ գտնվել ենք օտարի դաժան լծի տակ, և այլ տարբերակ, քան իշխանական համակարգը գրեթե հարյուր տոկոսով ձևավորել ստրկամիտ մարդկանցով, չունենք: Եվ այդպիսի իշխանական համակարգից անիմաստ է սպասել արժանապատվության դրսևորում, հանուն գաղափարի գնալու պատրաստակամություն և այլն: Ակնհայտ է նաև, որ այդպիսի իշխանությունը հեղեղված պիտի լինի ծով փոքրոգությամբ, ստորաքարշությամբ և հակված պիտի լինի դեպի ավտորիտարիզմ:
Իսկ ինչպե՞ս դուրս գալ այս վիճակից:

Մանրամասները՝ տեսանյութում