Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն հոկտեմբերի 4-8-ը։ Eternity-2021 զորավարժությունների պլանավորման առաջին հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին։

Տեղեկատվությունը, vestnikkavkaza-ի հաղորդմամբ, տարածել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Տեսակոնֆերանսի հանդիպումն անցկացվել է ցամաքային զորքերի զորավարժությունների վերահսկման կենտրոնական հրամանատարությունում: