Ադրբեջանի հետ ԼՂ հարցով շփումները մշտապես իրականացվում են․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ ԼՂ հարցով շփումները մշտապես իրականացվում են, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ադրբեջանական կողմի հետ շփումները շարունակվում են մշտական հիմքով: Բոլորը համաձայն են, որ եռակողմ պայմանավորվածությունների դրույթների իրականացումը շատ կարևոր է և առանց այլընտրանքի: Եվ այդ շրջանակում են իրականացվում շփումները և հայկական, և ադրբեջանական կողմի հետ»,-ասել է Պեսկովը: