Միայն քրդերը կարող են Թուրքիայի տարածքային ամբողջականությանը վտանգ ներկայացնել

Թուրք-քրդական հակամարտության գրեթե բոլոր նրբերանգներին տիրապետում եմ։ Տեղյակ եմ, թե որ քրդական ցեղը ինչի դիմաց է բռնում թուրքական իշխանության կողմը, կամ ինչի դիմաց է վերջին պահին մյուս քրդական ցեղին դավաճանում։

Մինչև հիմա քրդերին փորձել են օգնել թե՛ Արևմուտքից, ի դեմս ԱՄՆ-ի, թե Իսրայելը, թե՛ ՌԴ-ն, թե Եվրոպան, նույնիսկ կանոնավոր բանակի կայացման համար զենք զինամթերք են մատկարարել, գրեթե անվճար, կանոնավոր բանակի համար նույնիսկ աշխատավարձի գումարն են հատկացրել, բայց միևնույն է , քրդական աշխարհն այդպես էլ չի կարողանում ստեղծել անկախ, թուրքերից անկախ պետականություն։

Սրա մեջ իր մեծ ներդրումն ունի Թուրքիան։ Թուրքիան կարողանում է քրդական ցեղերին միմյանց դեմ հանել։ Օջալանի ընդդիմադիրներին համոզել է, որ Օջալանը թուրքական պրոյեկտ է, դրանով վանելով հետագայում Օջալանի գաղափարախոսության հետևից գնացողների մեծ թիվ լինելը, Բարզանիներին համոզել  է, որ միակ քրդական ցեղն է, որոնց հետ կարող է ստեղծել պաշտոնական հարաբերություն՝  դրանով ստիպելով Բարզանիներին, որ աչք փակեն Քրդստանի հյուսիսում իր ավիահարվածների վրա, ինչի հետևանքով բնակավայրերը դատարկվում են ու պարզապես թուրքաֆիկացվում են։

Սուլեյմանիներին համոզել է, որ կարող են ստեղծել իրենց պետությունը, քանի որ իրենք Բարզանիների հետ չունեն ընդհանրություն, և իսկական քուրդն իրենք են․․․ Իսկ Սիրիայի քրդերին այլևս չի սիրաշահում, քանի որ կարողացել է կոտրել Սիրայի ողնաշարը ու վաղուց արդեն սիրական քրդաբնակ բնակվայրերը թուրքաֆիկացրել է՝  դուրս մղելով քրդերին , վերաբնակեցնելով թուրքոմաններին․․․

Այս ամենով հանդերձ քրդական հարցը շարունակում է մնալ Թուրքիայի համար թիվ մեկ վտանգ ներկայացնող հարցը, քանի որ միայն քրդերը կարող են Թուրքիայի տարածքային ամբողջականությանը վտանգ ներակայացնել՝ ելնելով իրենց թվաքանակից։ Հենց դա է պատճառը, որ մասնատում, տեղայնացնում է քրդական ուժը, երբեմն այնպես է անում, որ քրդական ցեղերն իրար ավելի թշնամի են համարում, քան հենց թուրքերին․․․

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից