Ան-26-ի կործանման պատճառը կարող էր լինել ուժեղ քամին․ ՌԴ ԱԻՆ-ը կադրեր է հրապարակել (տեսանյութ)

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է կադրեր Կամչատկայում Ան-26 ինքնաթիռի կործանման վայրից:

Ելնելով բեկորների տեղակայությունից՝  ինքնաթիռը բախվել է ժայռին: Դրանում եղել է 28 մարդ, այդ թվում` երկու երեխա. ոչ ոք չի փրկվել:

Ան-26-ի կործանման հնարավոր պատճառը կարող էր լինել ուժեղ քամին։

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստին» տեղեկացրել էր, որ Կամչատկայի Պետրոպավլովսկից Պալանա բնակավայր թռիչք իրականացնող Ան-26 օդանավը նշված ժամին կապի դուրս չի եկել:

https://fb.watch/v/12NR99s7i/