Հայտնի են Ադրբեջանից Հայաստան վերադարձող 15 ռազմագերիներից 12–ի անունները
Բաքվից արդեն Երևան է ուղևորվել ռազմագերիների 15–հոգանոց խումբ բերող ինքնաթիռը։ Sputnik Արմենիային հայտնի են դարձել վերադարձող ռազմագերիներից 12-ի անունները։ Նրանք են`
- Հակոբյան Վոլոդյա Գագիկի
- Ասատրյան Գևորգ Նորայրի
- Գասպարյան Գոռ Վահրամի
- Ենգոյան Սիսակ Գրիշայի
- Կարապետյան Յուրի Տիգրանի
- Մահտեսյան Էդգար Վաչագանի
- Մինասյան Արամ Գառնիկի
- Մինասյան Մկրտիչ Սիմոնի
- Պետրոսյան Ալբերտ Կամոյի
- Պողոսյան Արմեն Եղիազարի
- Սեդրակյան Ռոմիկ Միսակի
- Սեֆիլյան Կամո Կարենի
Ինչպես արդեն հայտնել ենք` տղաները հայրենիք են վերադառնում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ։
Նրանք Ադրբեջանում պահվում էին 2020 թվականի դեկտեմբերի 16-ից սկսած։ Տղաները գերեվարվել էին անցյալ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո` Արցախի Խծաբերդ գյուղից։
Նախօրեին նրանք Բաքվում կես տարվա ազատազրկման են դատապարտվել՝ իբրև թե «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու» համար, սակայն արդարացվել ենն առաջադրված մի շարք այլ հոդվածներով:
Նրանց ազատազրկման ժամկետն ավարտվել է։