«Քարֆուր Հայաստանն» այսօրվանից հրաժարվում է պլաստիկե տոպրակներից

Այսօրվանից՝ հուլիսի 3-ից սկսած«Քարֆուր Հայաստանի» դրամարկղերում այլևս չեն լինելու մեկանգամյա պլաստիկ տոպրակներ

Այս մասին ընկերության ներկայացուցիչները հայտարարել էին երեկ հրավիրված ասուլիսին։ «Քարֆուրում մենք հավատում ենք, որ մեր պարտականությունն է ուղղորդել մեր հաճախորդներին՝ ճիշտ կազմակերպել գնումները, ապրել շրջակա միջավայրի նկատմամբ մեծ պատասխանատվությամբ՝ հանուն մեր մոլորակի»,-ասված է ընկերության հաղորդագրության մեջ։