Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

ԱՀ ՆԳ ԱԻՊԾ նախարարության խոսնակ Հունան Թադևոսյանը տեղեկացնում է, որ  զոհված զինծառայողների աճյունների որոնումները Մատաղիսում այսօր արդյունք չեն տվել, իսկ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։

Նրա ինքնությունը պարզ չէ.կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Այսպես, զինադադարից հետո Արցախի օկուպացված տարածքներից մինչ օրս տարհանվել է 1591 աճյուն։

 

ԱՀ ՆԳ նախարարություն.ԱԻՊԾ