Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շիրակի և Վայոց ձորի մարզպետների տեղակալներն ազատվել են պաշտոնից

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Սեխելյանն ազատվել է Շիրակի, Նանե Ասատրյանը՝ Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Դավիթ Սեխելյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- նշված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

  1. Նանե Ասատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- նշված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ: