Ռուսաստանն այժմ ինքն էլ է լուրջ մարտահրավերների առջև կանգնած, և խուսափում է այստեղ Թուրքիա-Ադրբեջան տանդեմի դեմ պատերազմից

Հասկանալու համար Արցախին և Հայաստանին առնչվող, այդ թվում նաև հայերիս համար ցավոտ խնդիրների առնչությամբ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի բախման չգնալու, այլ հակառակը` համագործակցային տրամադրվածության ու քաղաքականության պատճառները, պետք է իմանալ ու նկատի ունենալ, թե Ռուսաստանն այժմ ինչ մարտահրավերների առջև է կանգնած հենց իր անմիջական ծովային ու ցամաքային սահմանների մոտ:

Եթե փորձեմ հակիրճ ներկայացնել իրավիճակը, ապա ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան նպատակ ունեն հասնել Ուկրաինա-Ռուսաստան լայնածավալ պատերազմին, իսկ եթե Ուկրաինան, չնայած նշված պետությունների աջակցությանը, խրախուսմանը, դրդմանը, այնուամենայնիվ, չհամարձակվի գնալ այդ քայլին, այսինքն` օգտագործվել ընդդեմ Ռուսաստանի, ապա հենց ՆԱՏՕ-ի միջոցով անմիջականորեն նախաձեռնել ՌԴ-ի հետ լոկալ, տարածաշրջանային պատերազմ` Ուկրաինայի «տարածքային ամբողջականությունը» պաշտպանելու պատրվակով, Ղրիմն ու նրա մերձակա ջրային տարածքները համարելով ուկրաինական և իրենց իրավունք վերապահելով ներխուժել այդ տարածքներ:

Վերոնշյալ նպատակը կար մինչև Ժնևում հունիսի 16-ին Պուտին- Բայդեն հանդիպումը: Այդ հանդիպմամբ պայմանավորված` հիշյալ նպատակի իրագործումը, որը կանխատեսվում էր մայիսի վերջին, հունիսի սկզբին, հետաձգվեց:

Նշված նպատակը կա նաև այժմ. ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումն այդ առումով, ցավոք, որևէ դրական արդյունք չի տվել, ինչը, ի դեպ, կանխատեսելի էր, քանի որ Ռուսաստանին տարածաշրջանային պատերազմի մեջ ներքաշելն ԱՄՆ-ի համար ռազմավարական նպատակ է, որից այդ պետությունը չի հրաժարվի, ինչպես, ընդհանրապես, չի հրաժարվել ու չի հրաժարվում իր ռազմավարական նպատակներից, զիջողությունների գնացել ու կարող է գնալ միայն մարտավարական հարցերում:

Բնականաբար, հարց է առաջանում` իսկ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, ՆԱՏՕ-ին ինչո՞ւ է պետք ռուս- ուկրաինական լայնամասշտաբ պատերազմը, կամ, դրա չստացվելու դեպքում, ՆԱՏՕ- Ռուսաստան լոկալ, տարածաշրջանային պատերազմը: Այս հարցին արդեն պատասխանել եմ տվյալ թեմայի առնչությամբ ապրիլին հրապարակված իմ վերլուծականում, բայց նրանց համար, ովքեր այն չեն ընթերցել, մեկ անգամ ևս կրկնեմ:

Աշխարհի գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերի համար, որոնց իրենց քաղաքականությունն իրականացնում եմ հիմնականում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի միջոցով, աշխարհի գրավման ճանապարհին թիվ 1 խոչընդոտը, ամենամեծ արգելքը Ռուսաստանն է: Միջուկային զենքով չեն կարող այդ պետության հարցերը լուծել, որովհետև միջուկային հզոր զինանոց ունի նաև Ռուսաստանը, հետևաբար մնում է պետությունը ներսից քանդելու, կործանելու, այսպես ասած, ներսից պայթեցնելու տարբերակը, ինչին հույս ունեն հասնել Ռուսաստանում սոցիալ-տնտեսական վիճակի կտրուկ և էական վատացմամբ և այդ երկրին հազարավոր զոհեր պատճառելով: Լոկալ պատերազմը լիովին ծառայում է այդ նպատակին:

Խնդիրն ամենևին էլ այդ պատերազմում Ռուսաստանի նկատմամբ ուղղակի հաղթանակի հասնելը չէ, ինչն անհնար է: Ռուսաստանի թշնամիները հաշվարկել ու կարծում են, որ երբ Ուկրաինային իրենց ռազմական մեծ աջակցությամբ ռուս-ուկրաինական լայնածավալ կամ ՆԱՏՕ- ՌԴ լոկալ պատերազմի հետևանքով Ռուսաստանում սոցիալ-տնտեսական վատթար իրավիճակ կառաջանա, ժողովուրդն էլ ստիպված կլինի հազարավոր զոհեր տալ, փողոց դուրս կգա, մեղմ ասած, զայրացած մարդկանց այնպիսի ահռելի, կրիտիկական զանգված, որոնց ոստիկանությունը և այլ իրավապահ մարմիններ այլևս չեն կարողանա զսպել, դիմադրել:

Հույս ունեն, որ վերոնշյալի արդյունքում Պուտինն ու նրա վարչախումբը կտապալվեն, իրենց իրենց դրածոյին կդարձնեն երկրի ղեկավար, կհասնեն նաև այլ պաշտոններում իրենց մարդկանց նշանակմանը, «ընտրությանը», և նրանց միջոցով Ռուսաստանը դարձնելով լիովին վասալ, հպատակ երկիր, կկառավարեն այն, ինչպես ցանկանան, կթելադրեն նրան այն, ինչ ցանկանան, երկրից կհանեն այն հարստությունները` հանքահումքային և այլն, որոնք կցանկանան: Սա նրանց նվազագույն պլանն է…

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցների հաշվարկը, բոլոր դեպքերում, այնպիսին է, որ լոկալ պատերազմում հակամարտ կողմերի միջև երկուստեք միջուկային զենք չի օգտագործվի, քանզի հասկանալի է, որ այդ միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմում ոչ միայն որևէ հաղթող չի լինի, այլև կոչնչանա մարդկությունը, երկրային քաղաքակրթությունը` գրեթե ողջ կենդանական ու բուսական աշխարհի հետ միասին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես այն կարծիքին է, որ ՌԴ զինված ուժերի կողմից բրիտանական սահմանախախտ «HMS Defender» ականակրի խորտակումը (ենթադրելի է, որ դրանից հետո կհասցվեր պատասխան հարված ու բախումը կվերածվեր ՌԴ- ՆԱՏՕ լոկալ, տարածաշրջանային պատերազմի) չէր հանգեցնի Երրորդ համաշխարհայինի (հասկանալի է, միջուկային զենքի կիրառմամբ);

Երեկ ուղիղ կապի ընթացքում Վլադիմիր Պուտինը մեկնաբանելով Ռուսաստանի տարածքային ջրեր բրիտանական ականակրի ներխուժելու դեպքը, ասել է. «Դժվար է պատկերացնել, որ աշխարհը կհայտնվեր երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, նույնիսկ եթե Ռուսաստանը խորտակեր բրիտանական կործանիչը»:

Պուտինին հարցրել են, թե կարծո՞ւմ է արդյոք, որ դեպքի պահին «աշխարհը Երրորդ աշխարհամարտի շեմին էր»: ՌԴ նախագահը բացասաբար է պատասխանել ու շեշտել, որ սադրանքը կազմակերպողները «գիտեն, որ չեն կարող հաղթող դուրս գալ այս պատերազմից»:

ՌԴ նախագահի ասածը վերաբերվում է նաև Ռուսաստանին, այսինքն` Երրորդ աշխարհամարտի պարագայում Ռուսաստանը նույնպես չի կարող հաղթող դուրս գալ, որևէ հաղթող չի լինելու, բոլորը լինելու են պարտվող, և ՆԱՏՕ-ում սա նույնպես գիտեն:

Այն, որ բրիտանական ռազմանավի խորտակումն անհետևանք չէր անցնի ու կվերածվեր ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև լոկալ պատերազմի, ոչ միայն տրամաբանական է, այլև անուղղակիորեն արտահայտվածէ է Պուտինի խոսքում.

«Չեմ կարծում, որ մենք երջանիկ կլինեինք իրադարձությունների այդ զարգացումից, բայց գոնե մենք գիտենք, թե ինչի համար ենք պայքարում … Մենք չէինք, որ նրանց մոտ եկանք հազարավոր կիլոմետրեր հեռավորությունից: Նրանք եկան մեր սահմաններ» (ընդգծումը` մերը):

Առաջին հայացքից կարող է լավ ու հուսադրող թվալ, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև լոկալ, տարածաշրջանային պատերազմի բռնկման դեպքում այն վերը նշված հասկանալի պատճառով չի վերածվի Երրորդ աշխարհամարտի, բայց հենց լոկալ պատերազմի սկսման դեպքում այն Երրորդ համաշխարհայինի վերաճելու անխուսափելիությունն է, որ ՆԱՏՕ-ի համար զսպող գործոն կլիներ` զերծ մնալու այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել Ռուսաստանի հետ լոկալ պատերազմի:

Չկա վերոնշյալ զսպող գործոնը, ուրեմն ՆԱՏՕ-ի ռազմանավերը Սև ծովում, Ղրիմի մոտ առաջիկայում էլ կարող են ներխուժել Ռուսաստանի տարածքային ջրեր` դրանք համարելով ուկրաինական, և այդպիսով սադրելով Ռուսաստանի հետ լոկալ պատերազմ:

Բրիտանական ականակրի հետ կապված միջադեպից հետո էլ ՆԱՏՕ-ն մտադիր է պահպանել իր ներկայացվածությունը Սև ծովում և կամրապնդի համագործակցությունն այս տարածաշրջանի գործընկերների հետ. այս մասին վրացական Առաջին ալիքին ասել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը:

«ՆԱՏՕ-ն կոշտ դիրքորոշում ունի նավարկության ազատության և Ղրիմի ՝ Ուկրաինայի, և ոչ թե Ռուսաստանի մասին լինելու փաստի առնչությամբ»,- ասել է Ապպատուրայը:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան