ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Ադրբեջան

Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային նախարար Իգնացիո Կասիսը պաշտոնական այցով կայցելի Ադրբեջան՝ որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ։

Ադրբեջան այցի ընթացքում Կասիսը բանակցություններ կվարի երկկողմ հարաբերությունների, Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի և տարածաշրջանում ԵԱՀԿ Շվեյցարիայի նախագահության դերի վերաբերյալ։

Ադրբեջանից հետո ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Թուրքմենստան։ Այցելությունը Ադրբեջան և Թուրքմենստան նախատեսված է օգոստոսի 4-5-ը։

Դաշնային նախարարի այցը կլինի տարածաշրջանային շրջագայության առաջին փուլը, որը կշարունակվի աշնանը Հայաստան և Վրաստան այցելություններով։