Էջմիածինն ու Ալմելոն դարձան քույր քաղաքներ․ Դիանա Գասպարյան

Էջմիածինն ու Ալմելոն դարձան քույր քաղաքներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

«Էջմիածինը Հայաստանի Հանրապետության առաջին քաղաքն է, որը համագործակցության հուշագիր է ստորագրում Նիդերլանդների թագավորության որևէ քաղաքի հետ:

Նիդերլանդների թագավորության ամենահայաշատ՝ Ալմելո քաղաքի հետ համագործակցության հետաքրքիր ուղղություններ արդեն իսկ նախանշվել են, և ձևավորված աշխատանքային խումբն անելու է ամեն ինչ, որպեսզի երկու քաղաքների միջև կապերը կրեն գործնական և փոխշահավետ բնույթ»,- գրել է նա: