Զախարովան Կոսովոն անվանել է Եվրոպայի «սև խոռոչ»

«Ինքնահռչակ Կոսովոն Եվրոպայի «սև խոռոչն է», Արևմուտքի այս նախագիծը ձախողվել է»,- «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, սերբական «Կուրիր» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Ինչ վերաբերում է Կոսովոյում ներկայիս իրավիճակին, դա Եվրոպայի «սև խոռոչն» է, որտեղ ծաղկում է կազմակերպված հանցագործությունն ու կոռուպցիան, այնտեղ կան ծայրահեղականների և ահաբեկիչների հավաքագրման բջիջներ, ուռճացվում է ազգային և կրոնական ատելության և անհանդուրժողականության մթնոլորտը, արմատավորվում է գաղափարախոսություն, որն արդարացնում է ոչ ալբանական բնակչության զանգվածային էթնիկ զտումները»։

Միևնույն ժամանակ, Կոսովոյի նոր «իշխանությունները»՝ «վարչապետ» Ալբին Կուրտիի գլխավորությամբ, քարոզում են բացահայտ քաղաքական ծայրահեղականություն, կարծում է Զախարովան։

«Սա ՆԱՏՕ-ի ագրեսիայի և Արևմուտքի քաղաքականության արդյունքն է։ «Կոսովո» արևմտյան նախագիծը ձախողվել է: Չնայած այնտեղ թափված հսկայական գումարներին՝ ամբողջական ձախողում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

ԱԳՆ ներկայացուցիչը հիշեց նաեւ, որ 2013 թվականին համաձայնեցվել են այսպես կոչված «Բրյուսելի համաձայնությունները»:

«Բելգրադը կատարեց այդ որոշումների իր մասը, իսկ Պրիշտինան հրաժարվեց ապահովել հիմնական պայմանը՝ Կոսովոյի սերբական համայնքների ստեղծում, որն օժտված է վարչական և գործադիր լայն լիազորություններով: Ավելին, Կոսովոյի ներկայիս «իշխանությունները» չեն ցանկանում ընդհանրապես քննարկել այս հարցը: Բրյուսելը ոչինչ չի կարող անել անել դրա համար` սահմանափակվելով երկարատև կոչերով` առանց կոնկրետ քայլերի՝ Կոսովոյի ալբանացիներին ստիպելու հետևել իրենց պարտավորություններին»,- ասել է նա: