Սահմանների պաշտպանությունը տրված է ուրիշներին, իսկ հարկ հավաքելու, պարգևավճարներ դուրս գրելու հաճույքը թողնում ես քե՞զ

Նա ասում էր, որ մենք հիմա դժոխքի միջով ենք անցնում, ակնարկելով, որ «ապագայում, Ղարաբաղը հանձնելուց հետո, ամեն ինչ լավ է լինելու»: Իրականությունն այն է, որ դժոխքը վերջին կանգառն է… Պետության հիմնական գործառույթներից մեկը (որը փոխկապակցված է իշխանության գործառույթների հետ) անվտանգության ապահովումն է, եթե Հյուսիսում և Հարավում, Արևմուտքում և Արևելքում  սահմանները գրեթե ամենուր պաշտպանված են այլ պետության կողմից, իսկ մեր պետությունը չի կատարելու իր բազային գործառույթները, ապա կարող է առաջանալ լեգիտիմ հարց՝ ինչու  պետությունը/իշխանությունները պետք է իրավունք ունենա կատարել այլ գործառույթներ, օրինակ` հարկեր հավաքել: Այսինքն՝ սահմանների պաշտպանությունը տրված է ուրիշներին, իսկ հարկ հավաքելու, պարգևավճարներ դուրս գրելու հաճույքը թողնում ես քե՞զ: Այս կոնստրուկտը չի կարող երկար ապրել, այն կկործանի ինքն իրեն:  Այս հարցը պետք է դիտարկել ոչ միայն ներքաղաքական գործընթացների տեսանկյունից…

Ուղղակի կա մի նրբություն, որի մասին պետք է մտածել. մենք ունենք 4 հարևան, և բոլոր 4 հարևանները (Իրան, Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա) իրենց պետություններում ունեն այնպիսի տարածքներ, որոնք մենք համարում ենք հայկական, բայց մենք մեր կազմում  չունենք այլոց տարածքները: Ինչպե՞ս պատմականորեն դա տեղի ունեցավ և շարունակում է կատարվել…

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից