Ադրբեջանական պաստառները հեռացվել են Բարսելոնայի մետրոյի կանգառներից

Ադրբեջանական պաստառները հեռացվել են Բարսելոնի մետրոյի կանգառներից։ Այս մասին դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանին ուղղված պատասխան նամակում հայտնել է մետրոյի տնօրեն Ռամոն Բակարդի Գասկոնը։ Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Վերջինս նաև իր ափսոսանքն է հայտնել, որ գովազդային ծառայություններ մատուցող ընկերությունն առանց մետրոյի ղեկավարության հետ համաձայնեցնելու փակցրել էր դրանք: