Ռուսաստանը զորավարժությունների շրջանակներում նորագույն գերձայնային հրթիռակիրներ է տեղակայել Սիրիայում

Ռուսաստանի ռազմածովային ուժերի միջերկրածովյան կազմավորման ուժերը համատեղ վարժանքներ են սկսել Միջերկրական ծովում գտնվող օդատիեզերական ուժերի ավիացիայի հետ միասին: Այդ մասին հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը:

Զորավարժությունների շրջանակներում Սիրիայի ռուսական «Խմեյմիմ» ավիաբազա են տեղափոխվել ՄիԳ -31 Կ ինքնաթիռները, որոնք ունակ են օգտագործել գերժամանակակից «Կինժալ» համալիրի վերջին գերձայնային հրթիռները, ինչպես նաև Իլ-38 հակասուզանավային ինքնաթիռները:

Ուսումնական գործունեության ընթացքում հինգ ռազմածովային նավերը օդատիեզերական ուժերի ավիացիայի հետ միասին, կկատարեն ավիաբազայի և Տարտուսի օժանդակ կետի անվտանգությունն ապահովելու առաջադրանքներ: