Արդյո՞ք ընտրությունները հանրության կամարտահայտության արդյունք են (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդման հյուրն է Փաստաբանների պալատի նախագահ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության Գործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանը։

«Զարթոնքը» ընտրությունների ավարտից հետո հայտարարեց, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները, թե ինչ հիմնավորումներով կամ կասկածներով, խոսեցինք Արա Զոհրաբյանի հետ։

Արդյո՞ք կուսակցությունը դիմելու է ՍԴ՝ բողոքարկելով ընտրությունների արդյունքները և ի՞նչ ակնկալիքներ կան ՍԴ-ից։

Ընտրությունների հաջորդ օրը Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ բոլոր քաղաքական ուժերին հրավիրում է երկխոսության։ «Զարթոնքը» կգնա՞ այդ հանդիպումներին և խորհրդակցություններին։ Արա Զոհրաբյանն ասաց, որ քանի դեռ իրենց համար պարզ չեն պատերազմի պարտության հանգամանքները, մեղավորները, չեն կարող այս իշխանությունների հետ երկխոսել։

Խոսեցինք նաև Փաստաբանների պալատի նախաձեռնության մասին, որով հայ փաստաբանները փորձելու են Ադրբեջանում պաշտպանել հայ ռազմագերիներին։

Մանրամասները՝ տեսանյութում