Ոտքի՛, Փաշինյանն է գալիս

Մեկնարկել է կառավարության նիստը։ Մինչ նիստի մեկնարկը վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանը գործադիրի անդամներին կոչ արեց Նիկոլ Փաշինյանին հոտնկայս դիմավորել։
«Կառավարություն հարգելի՛ անդամներ, խնդրում եմ վարչապետի գալուց բոլորս ոտքի կանգնենք»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանին հոտնկայս դիմավորեցին։