Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած դաշինքի՝ խորհրդարան անցնելու առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության: