Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. ով որքան ձայն է ստացել

Ժամը 08.25 դրությամբ ԿԸՀ-ն ավարտել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը: Հաշվարկվել են բոլոր 2008 ընտրական տեղամասերի արդյունքները:

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

  1. «Քաղաքացիական պայմանագիր»-53,92% (687251 ձայն),
  2. «Հայաստան» դաշինք – 21,04% (268165),
  3. «Պատիվ ունեմ» դաշինք – 5,23% (66633),
  4. «Բարգավաճ Հայաստան» – 3,96% (50416),
  5. «Հանրապետություն» – 3,04% (38713),
  6. «Հայ ազգային կոնգրես» – 1,54% (19647),
  7. «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»- 1,5% (19142),
  8. «Ազգային ժողովրդական բեւեռ»- 1,47% (18767),
  9. «Լուսավոր Հայաստան» – 1,22% (15557),
  10. «5165» ազգային պահպանողական շարժում- 1,22% (15534),
  11. «Ազատական» – 1,17% (14923)

Մնացած 14 ուժերը հավաքել են շատ ավելի քիչ ձայներ:

Հատկանշական է, որ իշխող ուժը առավել վատ ցուցանիշ է արձանագրել Երևանում: Մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունը ստացել է ընդամենը 41 տոկոս ձայն: Խորհրդարանում  մեծամասնություն կազմելու հնարավորություն կուսակցությունը ստացել է մարզերի հաշվին: