Վաղարշապատի 14/8 ընտրատեղամասում լրացուցիչ ցուցակով ընտրողներին ուղղորդել են․ «Հայաստան» դաշինքի վստահված անձ. NEWS.am

Վաղարշապատ քաղաքի 14/8 ընտրատեղամասում լրացուցիչ ցուցակով ընտրողներին ուղղորդել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տեղամասում «Հայաստան» դաշինքի վստահված անձ Հրանտ Ավետիսյանը։

Նա նշեց, որ լրացուցիչ ցուցակով ընտրողները մեծ մասամբ ոստիկանության աշխատակիցներ են. «Վաղ առավոտից նրանց բերել են ընտրությունների, բոլորը ոստիկանական համազգեստներով են»։

Նրա խոսքով՝ ինքը տեղեկացել է, որ իր նշած ոստիկաններին ընտրատեղամաս բերող ավտոբուսները կանգնած են Էջմիածնի ոստիկանության դիմաց, իր խոսքով, հավանաբար այլ խումբ ընտրատեղամասեր տանելու համար։