Սևանի հոգեբուժարանի տեսանյութը շա՞տ էր զիջում Իզմիրլյան կենտրոնի ձայնագրությանը

Սևանի հոգեբուժարանի տեսանյութը շա՞տ էր զիջում Իզմիրլյան կենտրոնի ձայնագրությանը։ Ի՞նչ կա, որևէ մեկը դատվե՞լ է կամ ձերբակալվե՞լ է:

Երկակի ստանդարտներով ապրող ժողովուրդը վաղը նույն կերպ ընտրություն կանի և կորոշի շատերի ապրելու իրավունքը։ Այ սա իմ ամենամեծ խնդիրն էր «Իմ քայլում», երբ նախորդին ասում էին թալանչի, կողքից իրենք աչք էին փակում իրենց կուսակցի թալանի վրա, երբ թալանչի էին ասում մարդկանց ու տրանսպորտի փոխնախարար նշանակում մեկին, ով սիրուն բոլոր կազմակերպություններին քցեց սև ցուցակ ու ինքն իր «հայրական» կազմակերպություններով ասֆալտ փռեց…

Որքա՞ն կռիվ տվեցի էս ստանդարտների դեմ, որո՞նք թշնամի հավաքեցի հանուն պետության շահի, գիտեմ ես և իրենք և այն մարդիկ ովքեր ուրացող չեն։

Լռության օր է, բարի առավոտ… 

Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից