Իրանում հունիսի 18-ին նախագահական ընտրություններ են

Իրանում հունիսի 18-ին նախագահական ընտրություններ են կայանալու:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍը, Իրանի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան ոչ ուշ, քան քվեարկության ավարտից հետո երկու օրվա ընթացքում:

Ընտրություններում հաղթանակ տանելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանա ձայների ավելի քան 50%-ը, հակառակ դեպքում երկրորդ փուլ կկայանա, որը կարող է կայանալ հունիսի 25-ին:

Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը գրանցել է յոթ թեկնածուի. նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռեիսին, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սաիդ Ջալիլին, Մեջլիսի նախագահի տեղակալ Ամիր Հոսեին Քազիզադե Հաշեմին, Կում քաղաքի խորհրդարանի պատգամավոր Ալիրեզա Զաքանին, նախկին փոխնախագահ Մոհսեն Մեհրալիզադեն և երկրի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Աբդոլնասեր Հեմմաթին: