Մեզ մոտենում են և ասում՝ գյուլլե՛ք դրան (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Աննա Նավասարդյանը։

Կուսակցության ներկայացուցչի հետ խոսեցինք ընտրարշավի ընթացքից և ընտրությունների կանխատեսումներից, ի՞նչ հույսեր ունի «Լուսավոր Հայաստանը» խորհրդարան անցնելու համար, կհաղթահարի՞ արդյոք անցումային շեմը, չնայած նրան, որ սոցհարցումները կուսակցության համար լավատեսական չեն։ Ըստ «Գելափի» վերջին հարցումների՝ կուսակցությունը հնարավոր է 3,1 տոկոս ձայն հավաքի՝ չհաղթահարելով 5 տոկոսի շեմը։

Ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունները մեծ մասամբ սպասարկում են որևէ խոշոր քաղաքական ուժի շահերը, «Լուսավոր Հայաստանն» ինչպե՞ս է ընկալվում, արդյո՞ք գրպանային ընդդիմության համբավը չի խանգարի կուսակցությանը։

Աննա Նավասարդյանի հետ խոսեցինք կուսակցության առաջնային ծրագրերից և դրանց իրականացման հնարավորություններից՝ կարևորելով Արցախի ապագան։

Մանրամասները՝ տեսանյութում