Հրանտ Բագրատյանի հայտարարության հիման վրա նյութեր են նախապատրաստվում

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակից «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի հայտարարություն հիման վրա Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ  Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

«Եղեգնաձորում ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկել 5 (այս պահի տեղեկատվությամբ) երիտասարդի։ Նրանց ոստիկաններն ու կարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել։ Երիտասարդների մեղքն է. նիկոլին մեջքով կանգնելը և նրան դավաճան ու հողատու բնորոշելը (իբր սխա՞լ ա)։ Քրեական գործ են հարուցել։ Երիտասարդներից մեկի ձեռքն են կոտրել։ Մյուսը ավելի վատ վիճակի մեջ է, և մենք լավ բան չենք սպասում առողջության մասով»։