«Ղարաբաղ» կոմիտեի և ՀՀՇ-ի սև գործը շարունակեց քո իսկ աճեցրած, քո իսկ հոգեզավակը` Նիկոլը

ՀՀ  նախկին ոչ բարով նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան.

Ա ո՜ւ… Այն ո՞վ էր , որ հեռավոր  1988թ. գարնանը օպերայի հարթակից  գոռում-գոչում էր (իհարկե ավելի գրագետ քան ներկա գոռացողը)` «Միացում», «Ղարաբաղը մերն է»,  «Պայքար, պայքար մինչև վերջ»:

Դուք  այդ ո՞ր կամ ո՞ւմ վերջի մասին էիք գոռում…

Ո՞վ էր, որ գրավեց «Կռունկ»-ի հարթակը և ստեղծեց, այսպես կոչված, «Ղարաբաղ» կոմիտե և ՀՀՇ ամենայն հայոց աղետը, որոնց նպատակն այլ էր, և որոնց սև գործը շարունակեց քո իսկ աճեցրած, քո իսկ հոգեզավակը` Նիկոլ կոչվող «անհասկանալի գոյացությունը», իսկ ում խիղճը փոքր- ինչ արթնացավ, հավերժ լռեցրեցիր…

Գիտնական-գիտակի հռչակավոր միտքը` «տղա եք, պահեք»: Ձեր ստեղծած բանդան գնդակահարեց այդ տղաներին` որին Հայաստանում, որին Արցախում, որին թուրքի ձեռքով, որին թրքացած հայի, որին էլ թուրքի բայրակթարների տակ դիտավորությամբ կանգնեցնելով:

Հռչակավոր քաղաքական գործչի անհռչակ դատողությունը` «Հաղթող կողմը մեծահոգի է լինում»: «Մեծահոգի»-ն, ճշմարիտ»-ը (ինչպես մի ժամանակ ասում էր  հոգեզավակդ) քաղաքական կատեգորիաններ չեն: Ի դեպ, հիմա տեսնո՞ւմ եք Ադրբեջանի մեծահոգությունը…

Ազգային պետության կայացման համար անհրաժետ է ազգային կրթություն (հոգևոր զարգացման համար) ու հզոր գիտություն և արդյունաբերություն (ֆիզիկական գոյության համար): Եվ այդ պատճառով քո չարաբաստիկ թագավորության հենց առաջին օրվանից քանդեցիր ու ավիրեցիր և դպրոցը, և գիտությունը, և արդյունաբերությունը,  քանի որ անկիրթ ու սոված ժողովուրդը հեշտ կառավարելի է: Սակայն, հիշիր, «կատաղած ոչխարն» ամենավտանգավորն է…

Հեռանալդ հանկարծ «հերոսություն» չորակես: Դու ավելի էիր կառչած քո աթոռին, քան էս պիղծը, պարզապես ճար չունեիր…

Ի՜նչ լկտի ընտրակեղծիքներով  վերընտրվեցիր…

Հիմա էլ հպարտանում ես քո նենգ ծրագրի իրականացմամբ:

Դուք ծախեցիք իմ Հայրենիքը` իմ Արցախն ու Հայաստան աշխարհը:

Ավելի լավ է` ՊԱՊԱՆՁՎԻՐ: Եվ մեկնդմիշտ:

Հիշիր, ԱՍՏՎԱԾ գոյություն  ունի:

Անուշ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից