Կա՛մ պետությունն իր վրա է վերցնում վարկի սպասարկումը, կա՛մ պետությունը սուբսիդիա է տրամադրում․ Ռոբերտ Քոչարյան

«Հատկապես 2018 թվականից հետո այս իշխանությունն այնպիսի խոստումներ է տվել, որոնք մեծ սպասելիքներ են առաջացրել քաղաքացիների մոտ։ Մեր ժողովրդի մի մեծ մասը էապես մեծացրել է իր վարկերի ծավալը՝ մեծ քանակով։ 30 տոկոսանոց աճ է եղել սպառողական վարկերի։ Երբ տնտեսությունը սկսեց գահավիժել, ըստ էության, այդ վարկերը վերադարձնելը, սպասարկելը դարձավ անհնար։ Ժողովրդին խաբեցին պայծառ ապագայով, մտան վարկերի տակ, թե՝ հեշտանալու է կյանքը»,- Ավշար համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով վարկերի տույժ տուգանքները ներելու վերաբերյալ հարցին։

«Իշխանափոխությունից հետո պետք է գնահատենք այդ խնդրի ծավալը։ Կա՛մ պետությունն իր վրա է վերցնում վարկի սպասարկումը, կա՛մ պետությունը սուբսիդիա է տրամադրում։ Մենք սուբսիդիան ենք ավելացնելու։ Մտածելու ենք, թե ինչպես անենք, որ դուք բանկային սև ցուցակում չլինենք»,- ասաց նախագահ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։