ՔՊ-ը փոխել է հանրահավաքի օրը

«Մենք քննարկել և որոշել ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համապետական հանրահավաքը և երթը անելու է հունիսի 17-ին ժամը 20։00-ին Հանրապետության հրապարակում»,-Սիսիանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ նման որոշում են կայացրել, քանի որ դատական տարբեր որոշումներով Հանրապետության հրապարակի հետ կապված իրադրություն կա։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաք։  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաք նույնպես նախատեսված էր նույն վայրում նույն օրը։