Երեք սուտ «Լուսավոր Հայաստանի» մասին. Անի Սամսոնյան (տեսանյութ)

Մեզ հասնում են տեղեկություններ, որ կան քաղաքական ուժեր, որոնք հատուկ շրջում են, մարդկանց հետ անհատական զրույցներում փոխանցում են երեք սուտ «Լուսավոր Հայաստանի» մասին:  Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին «Լուսավոր Հայաստանի» քարոզչության շանամանակ նշեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Սուտ համար առաջին. Ասում են՝ «Լուսավոր Հայաստանին» ձայն չտաք, որովհետև նա ընտրական շեմը չի հաղթահարելու: Սուտ երկրորդ. ասում են՝ «Լուսավոր Հայաստանին» ձայն չտաք, որովհետև նա աջակցելու է ներկա իշխանության վերարտադրմանը: Եվ սուտ համար երեք. Այն շրջանակներում, որտեղ դեմ են Ռոբերտ Քոչարյանին, ասում են, որ «Լուսավոր Հայաստանը» նպաստելու է նախկինների վերադարձին: Սա փաստում է այն մասին, որ «Լուսավոր Հայաստանի» համերաշխության օրակարգն արդեն հասանելի է դառնում բոլորին: Դրական տրամադրվածություն կա մեր ուժի նկատմամբ և դա կարծես, սպառնալիք է ստեղծում մյուս ուժերի համար, որոնք միմյանց հայհոյում են: Հակառակ դեպքում նրանք չէին գնա թաղեթաղ՝ փորձելով սևացնել «Լուսավոր Հայաստանին»,-ասաց Սամսոնյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ որոշ մարդիկ բարձրանում են վնասում են բարձր տեղում կախված «Լուսավոր Հայաստանի» պաստառները. «Սա ազդակ է, որ մեր նկատմամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում»: