Վիճաբանություն և ծեծկռտուք Հակոբ Արշակյանի, այլ ՔՊ-ականների և քաղաքացիների միջև․ քրեական գործ է հարուցվել

Հունիսի 9-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ղափանցյան փողոցի 4 հասցեի մոտ իրականացրել են քարոզարշավ, որտեղ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին  հայտնեցին Ոստիկանությունից՝ հավելելով, որ փաստի առթիվ  ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերի հատկանիշներով (նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը) հարուցվել է քրեական գործ և հանձնվել է քննչական բաժին՝ նախաքննության։

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ վիճաբանություն է սկսվել ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի, այլ ՔՊ-ականների  և քաղաքացիների միջև, որն էլ վերածվել է ծեծկռտուքի։