Սերգեյ Լավրով և Ռուսաստանի ԱԳՆ, դադարեցրեք երեսպաշտությունը

Երեսպաշտությունը դիվանագիտության մեջ վատ գործոն է: Հատկապես, երբ այս կամ այն ​​երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը կեղծավորություն է անում մի հարցում, որը,  եթե ոչ առաջնային, ապա կարևոր նշանակություն ունի համաշխարհային աշխարհաքաղաքականության համար: Այսօր մենք չենք խոսելու Հայաստանի արտաքին գործերի նախարարության երկարատև երեսպաշտության մասին. մեզ հետաքրքրել են թիֆլիսահայ ՌԴ ԱԳՆ ղեկավարի որոշակի թեզերը:

Ինչպես հայտնում են հայկական և ռուսական ԶԼՄ-ները, Սերգեյ Լավրովը ելույթ է ունեցել «Պրիմակովսկիե չտենիա» (Պրիմակովյան ընթերցումներ) ֆորումում: Եվ ինչպես կարելի է դատել Լավրովի հայտարարությունների վերաբերյալ լուրերից, նա մի քանի անգամ անդրադարձել է Արցախի խնդրին: Աու, Ռուսաստան. հենց Արցախյան, ոչ թե «Ղարաբաղյան» խնդրին, ականջներիդ օղ արեք դա, պարոնայք մոսկվացիներ,Կրեմլի և Սմոլենսկի հրապարակի բնակիչներ: ԽՍՀՄ-ը վաղուց անհետացել է, և ժամանակն է, որ բոլորը, նախ և առաջ դուք, ամբողջովին մոռանան արհեստականորեն ստեղծված «հասկացություններն» ու տեղանունները, որոնք խեղաթյուրում են այս կամ այն տարածաշրջանի իրական պատմությունը:

Ահա պարոն Լավրովի կեղծավորության առաջին օրինակը. ըստ ամենայնի, պատասխանելով վերոնշյալ ֆորումի որոշ մասնակիցների, նա հասկացրել է, որ, իբր, Արցախյան հիմնախնդիրը դեռ «լուծված չէ», և, այսպես ասած, ամեն ինչ «դեռ առջևում է»: «Ես հասկանում եմ, որ հիմա շատերն ասում են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնում է չլուծված: Դա պետք է վերջնականապես համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որոնք այս փուլում, հավանաբար, չպետք է բարձրացնեն կարգավիճակի խնդիրը, այլ նպաստեն վստահության միջոցառումների ամրապնդմանը, մարդասիրական խնդիրների լուծմանը, որպեսզի հայերը և ադրբեջանցիները կրկին սկսեն միասին ապրել (!) անվտանգության և տնտեսական բարգավաճման պայմաններում…  Եվ այդ դեպքում, հավաստիացնում եմ ձեզ, մի երկու-երեք տարի անց, եթե մենք նման կյանք հաստատենք, կարգավիճակի բոլոր խնդիրները շատ ավելի հեշտ կլուծվեն»,- հայտարարել է Լավրովը: Որքան հիվանդ պետք է լինել այդքան վստահ ստելու և կեղծավորելու համար՝ կանխատեսելով, որ աղետալի պատերազմից «երկու-երեք տարի անց» (իսկ այն աղետալի է նաև կովկասյան թաթարների համար, որովհետև շուրջ 23 հազար շնագայլ է սատկել…) «հայերն ու ադրբեջանցիները [այսինքն՝ կովկասյան թաթարները] կրկին սկսեն միասին ապրել»: Պարոն Լավրով, նույնիսկ ԽՍՀՄ շրջանակներում մենք իրականում «միասին չէինք ապրել», և նույնիսկ դապարտադրվել և աջակցվել է ամբողջատիրական բռնապետության ռեպրեսիվ ապարատի կողմից, որը գործնականում բոլոր «ազգային խնդիրները» Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում «լուծում էր» բացառապես հօգուտ թուրքերի: Ես ձեզ համար մեջբերեմ ձեր ղեկավարի՝ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, ընդ որում՝ նրա վկայությունները ակնհայտորեն հարյուրամյա վաղեմության չեն: Այսպիսով, պարոն Լավրով, հատվածներ Վ. Պուտինի հայտարարություններից Բաքվում կայացած մամուլի ասուլիսում՝ (!) 2001 թ. հունվարի 9-11-ը «կովկասի-թաթարստան» կատարած այցից հետո: Ինչո՞ւ ենք մենք մասնավորապես անդրադարնում 2001-ին: Որովհետև այդ ժամանակ հարևան «ալիևյան խանությունը» ղեկավարում էր Հեյդար Ալիևը, ոչ թե նրա հիմար ու անտաղանդ Իլհամը, որը հիշվել է միայն թուրքական թմրադեղերի մաֆիային պատկանող ստամբուլյան խաղատներում միլիոնները վատնելիս: Մոսկվա, դուք ամեն ինչ մոռացե՞լ եք: Եվ որքա՞ն են ալիևների և փաշաևների կլանները վճարել ձեզ, որպեսզի դուք մոռանաք ամեն ինչ: Հեղինակը համոզված է, որ եթե չլիներ կաշառակերությունը, Մոսկվայի հիշողությունն ավելի սուր կլիներ՝ կապված Ի. Ալիևի անհատականության և էության հետ: Այսպիսով, 2001-ի հունվարի սկզբին Բաքվում կայացած եզրափակիչ ասուլիսում Վ. Պուտինը, «քրդական հատվածի» համար պատասխանատու ԽՍՀՄ ՊԱԿ գեներալի ներկայությամբ, հայտարարել է հետևյալը. Կովկասում այսօր առկա խնդիրները մենք «ժառանգել ենք կայսրությունից», որի ճնշման ներքո «այդ խնդիրները փակուղի էին մտել», իսկ այժմ «ջրի երես դուրս եկան»: 2001-ի հունվարին բոլոր փորձագետները գրեթե միանշանակ եկան այն եզրակացության, որ Պուտինը ճանաչել է Կովկասում տարածքային սահմանազատման անօրինականությունը ԽՍՀՄ տարիներին, քանի որ «կայսրություն» բառը չէր կարող նշանակել «Ռուսական կայսրություն». ՌԿ օրոք էթնոդավանաբանական սկզբունքով ոչ մի տեղ տարածքային սահմանազատում չի եղել: Անկասկած, 2001-ի հունվարին Բաքվում Ռուսաստանի նախագահը խոսել է, և ոչ միայն լրատվամիջոցների, այլև, առաջին հերթին, Հեյդար Ալիևի ականջների և ուղեղի համար, մասնավորապես «Խորհրդային կայսրությունից ժառանգության» մասին:

Լավրով, Ռուսաստանի ԱԳՆ. բավական է կեղծավորեք, գոնե ուսումնասիրեք և մեջբերեք ձեր Պուտինին: Դա ձեզ համար օգտակար կլինի՝ առնվազն Պուտինին 2021 թ. հիշեցնելու համար, ոչ թե ստել և կեղծել տարբեր ֆորումներում և ասուլիսներում…

Եվ ահա պարոն Լավրովի կեղծավորության երկրորդ ապացույցը: Եվս մեկ անգամ անդրադառնալով արցախյան հիմնախնդրի թեմային՝ հակամարտության գոտում առկա իրավիճակին, նա նշել է, որ հրադադարի ռեժիմի պահպանման շրջանակներում գործում է ռուս-թուրքական դիտորդական (մոնիտորինգային) կենտրոն, որը Ադրբեջանի տարածքից, օգտագործելով տեխնիկական միջոցներ, ապահովում է համատեղ դիտում: «Դա ընդհանուր պայմանավորվածության շատ օգտակար բաղադրիչ է և ապահովում է մեր թուրք գործընկերների ներգրավվածության զգացումը այս գործընթացում: Դա կայունացնող գործոն է», – հայտարարել է Լավրովը: Լավրով, ՌԴ ԱԳՆ. 1993-ի գարնանը Արցախի ղեկավարությունն էր, որ մերժել էր Թուրքիայի ցանկացած մասնակցությունը, նույնիսկ «Ռուսաստանի թուրք գործընկերների ներգրավվածության զգացողությունն ապահովելու» տեսանկյունից (թե, այնուամենայնիվ՝ Միացյալ Նահանգների և Իսրայելի): Ինչո՞ւ։ Քանի որ թուրքերը անընդհատ մասնակցում էին արցախահայության դեմ պատերազմին՝ ինչպես 90-ականներին, այնպես էլ 2016-ին և 2020-ին: Եվ 90-ականներին բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանը, չէին համարձակվում արհամարհել արցախահայության կարծիքը, անկախ նրանից, թե ում «գործընկերներն» էին Թուրքիան և թուրքերը: Իրոք, ըստ էության, Թուրքիան և թուրքերը պարզապես ագրեսոր են, որոնք կովկասյան թաթարների կողմում կռվում էին և են հայերի դեմ, և այժմ, շնորհիվ այն բանի, որ Պուտինը մեծարում է «եղբայր Էրդողանին», իսկ Ռուսաստանի ԱԳՆ-ը Թուրքիային և թուրքերին հռչակում է «իրենց թուրք գործընկերներ», Անկարան ձեռք է բերել իր ռազմական ներկայության լեգիտիմացումը Արցախում (ոչ թե «Ադրբեջանի տարածքում»): Անմիջապես կապող թել քաշենք Լավրովի կեղծավորության առաջին և երկրորդ փաստի միջև: Արցախի օկուպացիային Թուրքիայի մասնակցության պայմաններում, Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցն իրական լուծում ՉԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ, այլ՝ կլինի խնդրի հերթական հարկադիր, ՈՒԺԱՅԻՆ «գցումը փակուղի», անգամ՝ Արցախի հայության ցեղասպանության գնով, եթե չհաջողվի «համոզել» կամ «փողի դիմաց գնել» համաձայնություն, «որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կրկին միասին ապրեն»:

Դե ինչ, պարոն Լավրով ու Ռուսաստանի արտգործնախարարություն. արդյո՞ք ժամանակը չէ դադարեցնել կեղծավորությունը: 2020-21 թթ. դուք հակված եք շարունակելու արհամարհված հայության նվաստացումը և ստրկացումը, ոչ թե ըստ էության «լուծել» Արցախի հիմնախնդիրը. առնվազն այնպես, ինչպես դա եղավ 2016-ին, երբ թմրանյութերի մաֆիային պատկանող Ստամբուլի խաղատների հաճախողը, ոմն Ի. Ալիևը անկեղծորեն բողոքում էր, որ ԵԱՀԿ ՄԽ իրենից պահանջում է ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Եթե ​​հեղինակը սխալ է, ապացուցեք հակառակը:

Սերգեյ Շաքարյանց