Գարշելի է․ գերի տալու մասին հնդկական սենտիմենտալ կինո․ Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Ներողություն․ դուք սկսեցիք մի գարշելի փաստից, գերի տալու այդ հնդկական սենտիմենտալ կինոյի տեսարաններից, ամոթ է դրա մասին խոսելը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պատրաստ է իր որդուն տալ Ադրբեջանին՝ մյուս հայ գերիների փոխարեն։

«Ուղղակի ամոթ է մեր ժողովրդի համար»,-ասաց նա՝ նշելով, որ գերիների վերադարձի, սահմանների չճշտվածության խնդիրները պետք է լուծի Հայաստանի իշխանությունը՝ Ռուսաստանի և Ադրբեջանի հետ։

«Հիմա ես ինչ էլ ասեմ, որևէ փաստ չունեմ, որ դա ինչ-որ ձևով կարող է լուծվել։ Պետք է Հայաստանում ստեղծվի մի նորմալ կառավարություն, որ կարողանա արժանապատիվ կերպով համագործակցել իր պարտնյորների և հակառակորդների հետ»,-ասաց նա։