Վիժվածքն այդպես էլ չկարողացավ հրապարակել Սերժ Սարգսյանին ուղղված կազինոների, թալանի և այլ միֆերի և ոչ մի ապացույց

Հասկանում եմ, որ երեկվա էմոցիաների ալիքի կոնտեքստում շատերը, մեղմ ասած, ակնկալում էին «ելակային» տեսանյութ, այլ ոչ թե մեր երկրի ռազմավարական և անվտանգային խնդիրների վերաբերյալ լրջագույն բացահայտում, որը մերկացնում է ժողովրդի գլխին աղետալի պատերազմ բերելու ողջ անատոմիան:

Տեսնում եմ նաև վիժվածքների էյֆորիան, որոնք մտածում էին, թե հրապարակվելու հենց այդ տիպի «զգացմունքային» երիզ, որի համեմատ Հայրենիքը գժի «ատմազկով» թուրքերին նվիրելը հրճվանքի և ուրախության առիթ է:

Ու այս աղմուկի մեջ չմոռանանք սակայն, թե ինչում էր տվյալ պատմության արմատը՝ վիժվածքն այդպես էլ չկարողացավ հրապարակել Սերժ Սարգսյանին ուղղված կազինոների, թալանի և այլ միֆերի և ոչ մի ապացույց:

Ոչ մի:

Այսպիսով այսօր փակվեց տարիներ շարունակ ժողովդրին հրամցվող թունավոր ստերից ևս մի քանիսը:

 

Արմեն Աշոտյան